Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ է ուզում այս նկարով հասկացնել Թրամփը

Ի՞նչ է ուզում այս նկարով հասկացնել Թրամփը
04.05.2025 | 11:25

Թրամփը գժվե՞լ է… Հիմա էլ, ԱՄՆ- ի նախագահի պաշտոնին զուգահեռ, ուզում է Հռոմի պապի պաշտո՞նը զբաղեցնել:

Այս նկարը ես չեմ սարքել, հենց ինքն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, ով չի հավատում, կարող է ստուգել հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/DonaldTrump4President/posts/pfbid0s4FYCUcMRook2UtTi3otX9a5r2WY4EpDKvpjaFeESNPzC2j5Jsu9j9ZsSKrdTxvjl :

Դե, իհարկե, կատակով է այս նկարը տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, բայց ո՞վ իմանա, ինչպես ասում են` կատակի կեսը ճշմարտություն է:

Ի՞նչ է ուզում այս նկարով հասկացնել Թրամփը, եթե ոչ այն, որ առաջիկայում ընտրվելիք Հռոմի պապը լինելու է Վատիկանում իր անձնական ներկայացուցիչը և կամակատարը:

Կա՞ն այլ մեկնաբանություններ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ